Հայոց ցեղասպանությունը «Ռուբիկոն» է դարձել մարդկության համար. ուկրաինացի փորձագետ

15:17 • 09.08.13

Մարդկության դեմ հանցագործությունները չեն կարող մոռացվել։ Հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներ Վիլեն Շատվորյանն ու Արսեն Ավակովը կարևոր քայլ արեցին Ուկրաինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Այդ մասին Analitika.at.ua-ին ասել է Ուկրաինայի Վերլուծության և քաղաքականության մենեջմենթի ինստիտուտի տնօրեն, ԱԳՆ Հասարակական խորհրդի փոխնախագահ Ռուսլան Բորտնիկը։

 

«Պատմության մեջ էթնիկ և կրոնական զտումներ, ատելության և այլատյացության հողի վրա տեղի ունեցած սպանություններ քիչ չեն եղել, սակայն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունն իր ձևի մեջ «Ռուբիկոն» դարձավ, համբերության վերջին կաթիլ, որից հետո մարդկությունը սկսեց սահմանել մարդկության դեմ հանցագործությունները՝ պայքարելով նման երևույթների դեմ»,-նշել է փորձագետը։

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադայում հունիսի 6-ին գրանցվել է օրինագիծ, որն ուղղված է Օսմանյան կայսրության տարածքում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչմանը։