Չինաստանի կոմկուսից վտարել են «բարոյապես այլասերված» կաշառակերին

18:16 • 09.08.13

Չինաստանի զարգացման և բարեփոխումների ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ Լյու Տինանը հեռացվել է կուսակցությունից և իր զբաղեցրած պաշտոնից, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով BBC News-ին: Պատճառը չինովնիկի ստացած «մեծ թվով կաշառքներն» են:

 

Լյուին, մասնավորապես, մեղադրում են իր բարեկամների ընկերություններին աջակցելու համար, ինչի դիմաց նա ստացել է «նվերներ և գումար»:

 

Չինաստանի կոմունիստական կուսակցության կարգապահության հարցերով հանձնաժողովը Լյուին անվանել է «բարոյապես այլասերված»:

 

Նրա հետ կապված սկանդալը սկսվել էր, երբ Չինաստանում հայտնի մի լրագրող նրան մեղադրել է կոռուպցիայի համար:

 

Չինաստանի նախագահ Սի Ձինփինն իշխանության գալուց անմիջապես հետո խոստացել է դաժան պայքար տանել կոռուպցիայի դեմ: Հուլիսին մի չինովնիկ դատապարտվել էր մահապատժի՝ կոռուպցիայի և չարաշահումների համար: