Չարբախում փրկարարները ջրանցքից տղամարդու դի են դուրս բերել

10:33 • 09.08.13

Ոստիկանության Չարբախի բաժանմունք այսօր ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցի Օդանավակայանի 50 հասցեում գտնվող այգեգործական տարածքով անցնող ջրանցքում տղամարդու դի կա, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com:

Ոստիկանների կանչով ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 17-րդ ջոկատի փրկարարները ջրանցքից դուրս են բերել Երևանի բնակիչ 70-ամյա Կառլեն Ֆ.–ի դին:


Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։