Դավութօղլուն առևանգված օդաչուների հարցով խոսել է լիբանանցի պաշտոնյաների հետ

13:37 • 09.08.13

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Թամմամ Սալամի և Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հետ՝ երկրում առևանգված թուրք օդաչուների հարցով, տեղեկացնում է TRT Haber-ը։
 

Լիբանանի կառավարությունը ևս արձագանքել է միջադեպին՝ նշելով, որ երկրի ոստիկանությունն անում է հնարավորն օդաչուներին առևանգողների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու համար։

 

Հիշեցնենք, որ համաձայն այսօր տարածված տեղեկության՝ «Թուրքական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի երկու օդաչուներն առևանգվել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ օդանավակայանից հյուրանոց ուղևորվելու ճանապարհին։