Հունաստանի ոստիկանությունը մարդկանց կպաշտպանի փողի դիմաց

17:40 • 09.08.13

Հույն օրենքի պաշտպաններն այսուհետ որոշակի գումարի դիմաց կպաշտպանեն այն մարդկանց, որոնց սպառնում են ահաբեկիչները կամ էլ հանցագործները, գրում է Euromag-ը։

 

Իսկ նախկինում ոստիկանության պաշտպանությունը ստանալու համար բավական էր միայն համապատասխան դիմում գրել։ Եվ եթե դիմումը հիմնավոր համարվեր, ապա ոստիկանները պարտավոր էին արձագանքել դրան ու ապահովել տվյալ մարդու պաշտպանությունը։

 

Նման պաշտպանության համար կվճարեն միայն նրանք, որոնց տարեկան եկամուտը բարձր է։ Ոստիկանների պաշտպանության մեկ ամսվա արժեքը 2.000 եվրո է։