Իսրայելի անօդաչու թռչող սարքը Սինայի թերակղզում գրոհայիններ է ոչնչացրել

22:34 • 09.08.13

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը Սինայի թերակղզում ոչնչացրել է 5 գրոհայիններից կազմված խմբի, որը Իսրայելի վրա հարձակում էր ծրագրում, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Jerusalem Post-ին:


Գրոհայինները գտնվում էին իսրայելաեգիպտական սահմանի մոտ: Ըստ եգիպտական հետախուզության, նրանք ծրագրում էին դեպի Իսրայելի տարածք բաց թողնել զենիթային հրթիռ:


Նախօրեին ժամանակավորապես փակվել էր Իսրայելի հարավում գտնվող Էյլատ քաղաքի օդանավակայանը: Ըստ իսրայելական բանակում առկա աղբյուրի, օդանավակայանը փակելու որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ եգիպտական հետախուզությունը հայտնել էր ահաբեկիչների ծրագրերի մասին: