Հայտնի է դարձել Լիբանանում թուրք օդաչուներին առևանգած խմբավորումը
Լիբանանում երկու թուրք օդաչուի առևանգած խմբավորումը բացահայտել է իր ինքնությունը։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah-ը, «Իմամ Ռըզայի այցելուներ» անվանմամբ խմբավորումը ստանձնել է օդաչուներին առևանգելու պատասխանատվությունը։
Նրանց ազատ արձակման դիմաց առևանգողները պահանջում են ազատ արձակել Սիրիայում գերի պահվող 9 լիբանանցիների։
Հիշեցնենք, որ համաձայն այսօր տարածված տեղեկության՝ «Թուրքական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի երկու օդաչուներն առևանգվել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ օդանավակայանից հյուրանոց ուղևորվելու ճանապարհին։










