Իրավապաշտպանները քննադատել են լոնդոնյան մեքենաների վրայի հակամիգրացիոն գրությունները
Բրիտանական իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են լոնդոնյան բեռնատար մեքենաների վրա տեղադրված գովազդային վահանակները, որոնք ներգաղթյալներին կոչ են անում լքել երկրի տարածքը, գրում է lenta.ru-ն: Այս գովազդները պատրաստվել են անօրինական ներգաղթի դեմ պայքարի «Go home» կառավարական արշավի շրջանակներում: Բաց նամակը տեղադրվել է օգոստոսի 8-ին, The Guardian-ի կայքում:
Նամակի հեղինակները «Go Home» ծրագիրն անվանել են «ցինիկ» և նշել են, որ այն երկրում թշնամանքի և վախի մթնոլորտ է ստեղծում:
Իրավապաշտպանները քննադատել են նաև Լոնդոնի մետրոյի մոտ անցկացվող ստուգումները, որոնք, իրենց խոսքերով, բարձրացնում են միգրացիոն վերահսկողության ռասսայական ուղղվածության հարցը:
«Go Home» արշավը մեկնարկել է հուլիսի վերջին, ներգաղթային բարեփոխումների շրջանակներում: Գովազդային վահանակները, որոնք տեղադրվել են մեքենաների վրա, Մեծ Բրիտանիայում անօրինական գտնվող մարդկանց կոչ են անում լքել երկիրը: Հակառակ դեպքում նրանց կալանք է սպառնում, գրված է հայտարարության մեջ:










