Սիրահարների այգում թույլ չեն տալիս համբուրվել. դժգոհում են և՛ տարեցները, և՛ երիտասարդները. ուսումնասիրություն

15:26 • 09.08.13

Երևանի Սիրահարների այգում ոստիկաններն արգելում են համբուրվել, ինչից դժգոհ են ինչպես երիտասարդները, այնպես էլ տարեցները, այս մասին են վկայում Կովկասի ինստիտուտում Հարավային Կովկասի հետազոտությունների ամերիկյան ինստիտուտը (ARISC) և Կովկասի ինստիտուտը (CI) կատարած ուսումնասիրությունը, որի արդյունքներն այսօր հանրությանը ներկայացրեց ուսումնասիրության հեղինակ, Մայամիի համալսարանի դասախոս, գ.թ. Դիանա Տեր-Ղազարյանը։


«Մարդիկ այդ տարածքներից շատ գոհ են, կան նաև մարդիկ, որոնք դժգոհում են, բայց ավելի շատ դրական կարծիքներ կային, քան բացասական»,– «Սփյուռքի ներդրումները Երևանում. Սիրահարների այգու և Կասկադի ազդեցությունը Երևանի և երևանցիների վրա» թեմայով ուսումնասիրության հեղինակը՝ ավելացնելով, որ հիմնական դժգոհություն խոտի վրա քայլելու արգելքի վերաբերյալ է։


Կասկադում բողոքում են անվերջ ընթացող շինարարությունից։ Ոմանք էլ մտածում են, որ լավ է, որ վերանորոգում են, ստեղծում են նման վայրեր, բայց լավ կլիներ, որ «ես վերանորոգեմ իմ տունը»։


Սիրահարներից տարեցները հին ու նոր այգիների միջև համեմատություն են անում, ասում են, որ այդտեղ ոճական առումով իրենց ավելի խորթ է։ Այցելուների մեծ մասը չի հավանում նաև այգում տեղադրված արձանները։


Կասկադի մասով կարծիք է հնչել, թե ինչո՞ւ հայկական արվեստի նմուշներ չեն ներկայացված այնտեղ. «Շատ լավ է, գեղեցիկ է, բայց մեր մշակույթը ներկայացնող նմուշներ կարելի էր տեղադրել»։


Հարցին, թե ինչու են ուսումնասիրության համար ընտրվել հենց այդ երկու տարածքները, Դիանա Տեր–Ղազարյանը պատասխանեց. «Երկուսն էլ տեսանելի տարածքներ են Երևանի կենտրոնում։ Ընտրել եմ այդ տարածքները, քանի որ դրանք հանրային տարածքներ են Երևանի կենտրոնում»։

Լուսանկարը՝ panoramio.com-ի