Զինամթերքով բեռնված եթովպական ռազմական օդանավը հրդեհվել է Սոմալիում

15:55 • 09.08.13

Եթովպիայի ռազմական օդուժի ինքնաթիռը վայրէջք կատարելիս վթարվել է և հրդեհ առաջացրել Սոմալիի մայրաքաղաքի օդանավականայում, հայտնում է BBC-ն:

 

Զոհվել են անձնակազմի 6 անդամներից 4-ը: Նրանք զինամթերք էին տեղափոխում իսլամիստ զինյալների դեմ պայքարող միջազգային ուժերի համար:


Օդանավի զինամթերքը շարունակել է պայթել նաև կործանումից հետո:

 

Ալ-Շաբաբը՝ Սոմալիի զինյալների շարժումը, ասել է, որ այդ վթարն Աստծո կամքն է եղել: Առավել հստակ պատճառներ դեռ հայտնի չեն:


1991-ից ի վեր Սոմալին հակամարտությունների գոտի է և հայտնի է իր թույլ ավիացիայով: