Պակիստանցի գործարարին առևանգել են 76 սանտիմետրանոց բեղերի պատճառով

00:59 • 09.08.13

Պակիստանցի ձեռնարկատեր Մալիք Ամիր Մեհամմադ Հան Աֆրիդը առևանգվել էր, ենթարկվել էր մահվան սպառնալիքների, ինչից հետո ստիպված է եղել տեղափոխվել և ապրել ընտանիքից առանձին՝ իր 76 սմ երկարությամբ բեղերի համար, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Al Arabiya-ին:


Պակիստանում իսլամիստ գրոհայինները փորձում էին ստիպել նրան կրոնական դոկտրինային հետևել, որում տղամարդը պետք է սափրի իր բեղերը: Այն բանից հետո, երբ 2009 թվականին տղամարդը հրաժարվել էր դա անել, թալիբներն առևանգել էին նրան և մոտ 1 ամիս պահել էին գերության մեջ: Ձեռնարկատերը կարողացել էր ազատվել միայն, երբ սափրել էր բեղերը:


2012 թվականին բեղերը կրկին աճեցնելուց հետո նա սկսել է սպառնալից զանգեր ստանալ, ինչի հետևանքով ստիպված է եղել տեղափոխվել Ֆեյսալաբադ, իսկ նրա ընտանիքը այժմ գտնվում է Պեշավարում: