Վերջին հրաժեշտը տալով ձյուդոյի իր մարզչին՝ Պուտինը ցանկացել է միայնակ մնալ (տեսանյութ)
Սանկտ Պետերբուրգում այսօր հրաժեշտ են տվել Ռուսաստանի ձյուդոյի վաստակավոր մարզիչ Անատոլի Ռախլինին, որը մահացել է օգոստոսի 7-ին, 75 տարեկանում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը երիտասարդ տարիներին մարզվել է Ռախլինի մոտ, սգո արարողությունից հետո նախընտրել է միայնակ զբոսնել, գրում է Russia Today-ը։
Վլադիմիր Պուտինը ծաղիկներ է դրել դագաղի մոտ և շփվել Ռախլինի բարեկամների և մտերիմների հետ՝ խոսելով հայտնի մարզչի վերջին օրերի մասին։
Արարողությունից հետո Պուտինը որոշել է մենակ մնալ։ Նախագահը ոտքով քայլել է Վատունին փողոցի ուղղությամբ։ Երկրի ղեկավարը ձեռքի ժեստով կանգնեցրել է անվտանգության աշխատակիցներին, լրագրողներին և միայնակ քայլել մեքենաշինական գործարանի կողքով։ Որոշ ժամանակ անց նա նստել է մեքենան և հեռացել։










