Հռոմում արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվել ահաբեկչության սպառնալիքի պատճառով
Իտալիայի իրավապահ մարմիններն արտակարգ միջոցառումներ են ձեռնարկում Հռոմի անվտանգությունն ապահովելու համար՝ ահաբեկչական սպառնալիքի մասին ԱՄՆ-ի հայտարարությունների պատճառով, գրում է ria.ru-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում Իտալիայում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաև մայրաղաքում գտնվող մի շարք կարևոր օբյեկտների:
Իրավապահ մարմինների աշխատակիցները լայնածավալ ստուգումներ են իրականացնում Հռոմի մի շարք թաղամասերում, մասնավորապես՝ ստուգում են դիտահորերը:
Իտալիայի արտգործնախարարությունն աշխարհում ահաբեկչական սպառնալիքն իրական է համարում՝ նշելով, որ այն հատուկ ուղղված չէ Իտալիայի դեմ: «Մենք չունենք հատուկ տեղեկություն Իտալիայի դեմ վտանգների մասին»,- հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարտա Դասսուն:










