Ոստիկանությունը 1 ժամում գտել է «Տաշիր» առևտրի կենտրոնում հեռախոս գողացողին
Օգոստոսի 8-ին, ժամը 14:25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ «Տաշիր» առևտրի կենտրոնի տաղավարներից մեկի մոտ 40 տարեկան մի տղամարդ գողացել է իր բջջային հեռախոսը:
Մեկնած օպերատիվ խումբը գողություն կատարելու կասկածանքով նույն օրը, ժամը 15:10-ին, բերման է ենթարկել 1980 թ. ծնված Մաքսիմ Թ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14:00-ի սահմաններում նշված առևտրի կենտրոնի տաղավարից Մաքսիմ Թ.-ն գողացել է 170.000 դրամ արժողության բջջային հեռախոսը:
Կատարվում է քննություն:










