Լիբանանում թուրք օդաչուներ են առևանգվել
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում «Թուրքական ավիաուղիներում» աշխատող երկու օդաչու է առևանգվել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah-ը, տեղեկությունը հաստատել է Բեյրութում Թուրքիայի դեսպան Ինան Օզյըլդըզը։
Թուրք օդաչուների ինքնությունը դեռևս չի հաղորդվում։ Նրանք առևանգվել են օդանավակայանից հյուրանոց ուղևորվելու ճանապարհին։
Նրանց տեղափոխող ավտոբուսը կանգնեցրել են, և օդանավի հրամանատարն ու երկրորդ օդաչուն իջեցվել ու տարվել են անհայտ ուղղությամբ։










