Կոլումբիայում նվազել է կոկաինի հումքի արտադրությունը. ՄԱԿ

08:45 • 09.08.13

ՄԱԿ-ի թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը հաղորդում է, որ Կոլումբիայում կոկա բույսի թփերի քանակը 2011-2012 թվականների ընթացքում կրճատվել է ¼-ով և հասել է վերջին 10 տարվա նվազագույն մակարդակին: Կոկայի թփերը հումք են հանդիսանում կոկաին պատրաստելու համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Վերլուծաբանները նշում են, որ արտադրության անկումը կասկածներ է առաջացնում, որ անօրինական խմբավորումները, որոնք մինչ այժմ միջոցներ էին ստանում թմրանյութերի վաճառքից, այժմ սկսում են զբաղվել ոսկու և զմրուխտների ապօրինի հանքարդյունաբերությամբ: