Ամերիկյան իշխանությունները մեղադրանք են ներկայացրել Ցարնաևի ղազախ ընկերներին

00:18 • 09.08.13

Ջոհար Ցարնաևի համալսարանական ընկերներին մեղադրանք է ներկայացվել ահաբեկչության հետաքննության ժամանակ արդարադատությանը խոչընդոտելու համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ըստ հետաքննության վարկածի, Դիաս Կադիրբաևը և Ազամաթ Տաժայակովը միտումնավոր ոչնչացրել են Տամերլան և Ջոհար Ցարնաև եղբայրներին պատկանող համակարգիչը և պայուսակը: Ցարնաև եղբայրները մեղադրվում են բոստոնյան ահաբեկչության կազմակերպման համար:


Ապրիլի 15-ի պայթյունների հետևանքով 3 մարդ զոհվել էր, իսկ ավելի քան 260-ը ստացել էին վնասվածքներ:


19-ամյա ուսանողները Ջոհար Ցարնաևի հետ ուսանում էին Մասաչուսեթսի համալսարանում: