Պակիստանում ԱՄՆ-ի հյուպատոսության աշխատակազմը տարհանվել է ահաբեկչության սպառնալիքի պատճառով

08:36 • 09.08.13

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը Պակիստանի Լահոր քաղաքում գտնվող իր գլխավոր հյուպատոսարանից տարհանել է դիվանագետների մեծ մասին, ինչը պայմանավորված է ահաբեկչության իրականացման սպառնալիքով։

 

Ինչպես հայտնում է Газета-ն՝ CNN-ին հղումով, պետդեպարտամենտը կարգադրել է դիվանագիտական կորպուսին լքել Պակիստանը՝ բացի մի քանի հոգուց։ Բացի այդ, ամերիկացիներին կոչ է արվել զերծ մնալ այդ երկիր ճամփորդելուց։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միացյալ Նահանգների իշխանություններն անվտանգության նկատառումներով փակել են երկրի հյուպատոսություններից 19-ը։