ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա
Ամերիկյան Կոնեկտիկուտ նահանգի Իսթ-Հևեն քաղաքում ոչ մեծ ինքնաթիռը ընկել է բնակելի տների վրա, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով CBS News-ին:
Ինքնաթիռը վայր է ընկել, երբ մոտենում էր տեղի օդանավակայանին: Զոհերի և տուժածների մասին ոչինչ հայտնի չէ:
Միևնույն ժամանակ NBC Connecticut-ը հաղորդում է, որ դեպքի վայրում հրդեհ է սկսվել: Լրագրողներին հայտնի է դարձել, որ տներից 2-ում մարդ չի բնակվում:










