Դեդ Հասանի կլանից հայ «օրենքով գողը» ձերբակալվել է Դոմոդեդովո օդանավակայանում

14:00 • 10.08.13

ՌԴ ոստիկանությունն այսօր Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալել է Դեդ Հասանի կլանից 38 ամյա «օրենքով գող», ազգությամբ հայ Արտյոմ Առաքելյանին, որը քրեական աշխարհում հայտնի է որպես Արտյոմ Լիպեցկի. տեղեկացնում է Взгяд-ը։


«Առաքելյանը ժամանել է «Անթալիա-Մոսկվա» չվերթով և ձերբակալվել է Դոմոդեդովո օդանավակայանի սահմանային անցակետում»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։


Նա կասկածվում է սպանության մեջ։

 

Առաքելյանը ձերբակալվել էր գողական հավաքի ընթացքում՝ անցյալ տարվա հոկտեմբերին։ Նրան խուզարկելու ընթացքում ոստիկանները հայտնաբերել էին կեղծ անձնագիր, ինչպես նաև 16 գրամ հաշիշ։


Նա «թագադրվել է» հունվարին սպանված Դեդ Հասանի կլանում։