Բաղդադում ահաբեկչության արդյունքում 4 մարդ է զոհվել

20:55 • 10.08.13

Բաղդադի արվարձանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է 4 մարդ, իսկ 16-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով AP-ին:


Պայթյունը տեղի է ունեցել Իրաքի մայրաքաղաքից 40 կմ հեռավորության վրա գտնվող փոքրիկ քաղաքի այգու մոտակայքում: Տուժածների մեջ շատ են կանայք և երեխաները:


Դեռևս ոչ ոք պատասխանատվություն չի վերցրել կատարվածի համար: