Եգիպտոսը հերքում է Սինայի թերակղզում Իսրայելի կողմից գրոհայինների ոչնչացման փաստը
Եգիպտոսի բանակը կտրականապես հերքում է լուրերն այն մասին, որ այսօր իսրայելական անօդաչու թռչող սարքերը ռմբակոծել են Սինայի թերակղզին: Եգիպտական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Մուհամեդ Ալին հայտնել է, որ հրեական տարածքից դեպի Եգիպտոսի տարածք օդային հարձակումներ չեն իրականացվել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Դա չի համապատասխանում իրականությանը»,-ասել է նա՝ հավելելով, որ տրամաբանությունից դուրս է նաև այն, որ իսրայելական և եգիպտական ուժերը կարող էին համատեղ կատարել նման գործողություններ: Ալին նաև նշել է, որ դեպքի վայր են ուղարկվել ռազմական հատուկ ստորաբաժանումներ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսրայելյան ԱԹՍ-ն Սինայի թերակղզում ոչնչացրել էր 5 գրոհայինի, որոնք հարձակում էին նախապատրաստում Իսրայելի վրա:










