1,5 ժամից ավելի Արշակունյաց պողոտայում խցանում էր. ГАЗель-ը հայտնվել էր ճանապարհի բետոնե պատին

12:22 • 10.08.13

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանի Արշակունյաց պողոտայում. ГАЗель-ը հայտնվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատի վրա:


Ժամը 07:30-ի սահմաններում «Գրանդ Քենդի» ընկերության դիմաց ГАЗ 32213 մակնիշի 07 05 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 34-ամյա Տիգրան Սիմոնյանը, վարելով նշված ավտոմեքենան, բախվել է 32-ամյա Սարգիս Բալյանի վարած Opel մակնիշի 19 MՕ 001 համարանիշի ավտոմեքենային: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
 

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ն էլ բախվել է իր առջևով ընթացող 38-ամյա Յուրա Կարապետյանի վարած Skoda մակնիշի 35 PՕ 697 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: