Իռլանդիայում բախումների ընթացքում 26 ոստիկան է վիրավորվել

11:35 • 10.08.13

Իռլանդիայի հյուսիսում գտնվող Բելֆաստ շրջանում կաթոլիկների և բողոքականների բախումների հետևանքով 26 ոստիկան է վիրավորվել. տեղեկացնում է gazeta.ru-ն։


Բախումներն սկսվել են այն ժամանակ, երբ բողոքական համայնքի ներկայացուցիչները, որոնք կողմ են Հյուսիսային Իռլանդիան Միացյալ թագավորության կազմում տեսնելուն, փորձել են փակել անջատողական կաթոլիկների շքերթի ճանապարհը։

 

Ոստիկանությունը փորձել է դադարեցնել բռնությունը՝ օգտագործելով ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ, սակայն նրանց ուղղությամբ շշեր և աղյուսներ են նետել։