Օգոստոսի 4-ից օգոստոսի 10-ը հրադադարի ռեժիմը խախտվել է 300 անգամ, արձակվել 1500 կրակոց

13:39 • 10.08.13

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն՝ օգոստոսի 4-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը:


ՊԲ առաջապահ զորամասը համարժեք պատասխան է տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: