ԱՄՆ-ում օդանավն ընկել է տների վրա. կան զոհեր
ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգում փոքր օդանավ է ընկել բնակելի տների վրա, ինչի հետևանքով 2 մարդ է զոհվել, հայտնում է RT-ն: Զոհերից մեկը 13-ամյա երեխա է: Կա նաև մեկ անհետ կորած: Երեխայի մորը փրկել է հարևաններից մեկը:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը ուշ երեկոյան, ավիավթարի պատճառով նաև հրդեհ է բռնկվել:
Նախնական տվյալներով՝ օդանավը վթարվել է անձրևային եղանակային պայմանների պատճառով՝ Նյու Հեյվնի օդանավակայանում վայրէջք կատարելիս:










