Ինդոնեզիայում 5 մարդ է զոհվել հրաբխի ժայթքման հետևանքով
Ինդոնեզիայում՝ Արևելյան Նուսա-Տենգարա գավառում, Ռոկատենդա հրաբխի ժայթքման հետևանքով 5 մարդ է զոհվել, հայտնում է BBC-ն: Նշված հրաբուխը գտնվում է Պալուե փոքր կղզում՝ մայրաքաղաք Ջակարտայից 2000 կմ հարավ:
Զոհերից երկուսը մեծահասակ են, երեքը՝ երեխաներ:
Այս հրաբխի ակտիվությունը սկսվել էր անցած տարվա վերջին: Այն ժամանակ հարյուրավոր մարդիկ էին տարհանվել:










