Հորդառատ անձրևների պատճառով Քաբուլում 13 մարդ է մահացել
Հորդառատ անձրևների պատճառով Աֆղանստանի մայրաքաղաքում ջրհեղեղներ են սկսվել, ինչի հետևանքով 13 մարդ է մահացել, հաղորդում է Газета.ru-ն:
Մահվան 11 դեպքեր արձանագրվել են այն պատճառով, որ ջուրը ճանապարհներից տարել է մեքենաները: Անձրևների պատճառով տասնյակ տներ են վնասվել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հորդառատ անձրևների պատճառով Աֆղանստանում և Պակիստանում մահացել է 80 մարդ:










