ԱՄՆ-ն ահաբեկչության սպառնալիքից հետո կվերաբացի իր դիվանագիտական առաքելություններից 18-ը

09:45 • 10.08.13

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ահաբեկչության իրականացման սպառնալիքի պատճառով ժամանակավորապես փակված 19 դեսպանատներից ու հյուպատոսություններից 18-ը երկուշաբթի կվերսկսեն իրենց աշխատանքը։

 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, փակված կմնա միայն Եմենի մայրաքաղաք Սանաայի ամերիկյան դեսպանատունը։ Միևնույն ժամանակ  կասկածի տակ է  նաև Պակիստանի Լախոր քաղաքի դեսպանատան վերաբացման հարցը։

 

Հիշեցնենք, որ կիրակի օրվանից սկսած ԱՄՆ-ի իշխանությունները  իրենց որոշ դեսպանատների և հյուպատոսությունների հրամայել են դադարեցնել աշխատանքն ու անվտանգության նկատառումներով տարհանել անձնակազմը, քանի որ տեղեկություն են ստացել այն մասին, որ «Ալ Կաիդա»-ն պատրաստվում է ահաբեկչական գործողություններ իրականացնել։