Հազարավոր իտալացիներ դուրս են եկել փողոցներ՝ ընդդեմ Սիցիլիայում ամերիկյան բազայի կառուցման

15:00 • 10.08.13

Հազարավոր իտալացիներ գիշերը մասնակցել են բողոքի ակցիաների՝ ընդդեմ Սիցիլիա կղզում ԱՄՆ նոր բազայի կառուցման։

 


Ինչպես տեղեկացրել են դատախազության աշխատակիցները, ցուցարարների խմբում եղել են նաև սադրիչներ և մաֆիայի խմբերի ներկայացուցիչներ։


Կազմակերպիչների տվյալներով՝ փողոց է դուրս եկել մոտ 5000 ցուցարար։


 

Ցուցարարների և օրենքի պահապանների միջև բախումներ են տեղի ունեցել։ Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել։ Դեպքի վայրում վնասվել է իրավապահ մարմինների մեկ աշխատակից։

 


Մի քանի հարյուր ցուցարար կարողացել է մուտք գործել այն օբյեկտի տարածք, որտեղ իրականացվում է ամերիկյան արբանյակային կապի և ռադարային նորագույն համակարգերի տեղադրումը։