Ավտովթար Լոռու մարզում. զոհվել է 21–ամյա քաղաքացի

19:18 • 11.08.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 16.38-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել Լոռու ՄՓՎ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 10UL875 պետհամարանիշի և «Մերսեդես» մակնիշի P107KC199 պետհամարանիշի ավտոմեքենաները բախվել են, ինչի հետևանքով վերջինս ընկել է ձորը:


Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ 1968թ. ծնված Գ. Վ.-ը, 1975թ. ծնված Ժ. Հ.-ը և վարորդ՝ 1969թ. ծնված Ռ. Մ.-ը տեղափոխվել են Վանաձոր քաղաքի ԲԿ (տուժածները Վանաձոր քաղաքի բնակիչներ են):


Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 1992թ. ծնված Մ. Ա.-ի դին:


Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են միջին ծանրության: