Սարավան գյուղի մոտ բախվել են «Ֆորդ Մավերիկը» և «Միցուբիշի Գրանդիսը». կա տուժած
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 00.40-ին, տեղեկություն է ստացվել, որ ս.թ օգոստոսի 10-ին՝ ժամը 18.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 151-րդ կմ-ում՝ Սարավան գյուղի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։
Պարզվել է, որ բախվել են «Ֆորդ Մավերիկ» մակնիշի 35 TO 758 (վարորդ՝ 1976 թ. ծնված Մ. Մ.) և «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի 34 DU 565 պ/հ (վարորդ՝ 1984 թ. ծնված Դ. Մ.) ավտոմեքենաները, ինչից «Ֆորդ Մավերիկի» ուղևոր՝ 1982 թ. ծնված Ա.Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայք քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:










