Աթենքում ներգաղթյալների վրանային ճամբարում անկարգություններ են տեղի ունեցել. կան վիրավորներ
Հունաստանի մայրաքաղաքի հյուսիս-արևելքում անօրինական ներգաղթյալների ճամբարի բնակիչները շաբաթ երեկոյան ապստամբություն են բարձրացրել, գրում է Газета-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Ընդհանուր առմամբ ճամբարում գտնվում է 1.700 մարդ։
Ներգաղթյալները հարձակվել են անվտանգության աշխատակիցների վրա։ Այրել են նաև մի քանի անկողին։ Տուժել է մոտ 10 ոստիկան, նրանց վնասվածքները լուրջ չեն։ Ներգաղթյալների շրջանում տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում։
Արդյունքում ոստիկանությանը հաջողվել է ճնշել անկարգությունն արցունքաբեր գազի և լուսային նռնակների օգնությամբ։










