Իսրայելի վարչապետը վիրահատության է ենթարկվել

11:33 • 11.08.13

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն օգոստոսի 11-ին վիրահատության է ենթարկվել՝ պորտի ճողվածքի հեռացում, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Jerusalem Post պարբերականին։

 

Վիրահատությունը հաջող է ընթացել, սպասվում է, որ վերականգնման գործընթացը կտևի մի քանի ժամից ոչ ավելի։


63-ամյա Նեթանյահուի հրատապ վիրահատությունը կատարվել է Երուսաղեմի կլինիկաներից մեկում։ Հայտնի չէ, թե վիրահատությունն անցկացվել է տեղային, թե ընդհանուր անզգայացմամբ։

 

Պարբերականը նշում է, որ ընդհանուր անզգայացման դեպքում վարչապետի պարտականությունները պետք է ժամանակավոր փոխանցվեին փոխվարչապետ Մոշե Յաալոնին։