Եգիպտոսը կրկին գրոհայիններ է ոչնչացրել Սինայի թերակղզում

23:54 • 11.08.13

Եգիպտոսի իշխանությունները հայտնել են այն մասին, որ նոր հարվածներ են հասցրել Սինայի թերակղզու հյուսիսում գտնվող գրոհայինների ուժերի վրա: Հաղորդվում է առնվազն 8 զոհի մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 


Ըստ իշխանությունների հաղորդագրության, շաբաթ օրը «Անսար Բեյթ ալ-Մակդիս» խմբավորման 4 գրոհայիններ սպանվել են եգիտպական զորքերի օդային հարձակման արդյունքում: Սակայն խմբավորման անդամները հայտնում են, որ հարձակումը իրականացրել է իսրայելական անօդաչու թռչող սարքը:


Եգիպտոսը և Իսրայելը հերքում են իսրայելական կողմի մասնակցությունը: