Ֆիլիպիններում 46 մլն դոլար արժողությամբ թմրանյութ է առգրավվել

21:00 • 11.08.13

Ֆիլիպինների ոստիկանությունը 46 մլն դոլար ընդհանուր արժողությամբ թմրամիջոցներ է առգրավել: Այս գործընթացի հետ կապված 5 մարդ է ձերբակալվել, հայտնում է BBC-ն:


Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ առգրավել է առնվազն 200 կգ մետամֆետամին թմրամիջոցի հիդրոքլորիդ:


Ոստիկանությունը գործողություններն իրականացրել է մայրաքաղաք Մանիլայից 100 կմ հյուսիս-արևմուտք գտնվող նավահանգստում:


Ֆիլիպինները համարվում է թմրանյութերի անօրինական տեղափոխման խոշորագույն կետերից մեկը, նշում է աղբյուրը: