Ֆրանսիայում ձերբակալել են զինծառայողի, ով ծրագրում էր հարձակվել մզկիթի վրա
Ֆրանսիայում ձերբակալվել է զինծառայող, ով ծրագրում էր զինված հարձակում իրականացնել երկրի մզկիթներից մեկի վրա, այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայի ՆԳՆ-ին:
Ձերբակալությունը կատարվել էր Լիոն քաղաքի մոտակայքում՝ Մոն Վերդեն ռազմաօդային ուժերի բազայում:
Ըստ ՆԳՆ տվյալների՝ ձերբակալվածը 23 տարեկան է և հարում է աջ ծայրահեղական գաղափարներին:
Հետաքննիչները պարզել են, որ զինծառայողը պատրաստվում էր հրազենից կրակել Լիոնի կամ մոտակայքում գտնվող քաղաքների մզկիթներից մեկի վրա:










