Հրեական համայնքին վրդովվեցրել է Հիտլերի պատկերով գինիների վաճառքը

22:14 • 11.08.13

Հրեական համայնքին վրդովվեցրել է այն փաստը, որ Իտալիայում վաճառում են նացիստական նշաններով և բռնապետերի պատկերներով գինի, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով The Local-ին:


Համայնքի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ այդ գինիները անարգանքի նշան են Հիտլերի զոհերի նկատմամբ:


Գինու շշերի վրա պատկերված են Ադոլֆ Հիտլերը, Բենիտո Մուսսոլինին և Իոսիֆ Ստալինը:


Նշվում է, որ ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ-ն Իտալիայի կառավարությունից պահանջել էր արգելել «նացիստական գինիների» արտադրությունը և վաճառքը:


Իսկ գինիներ արտադրող ընկերության տերը նշում է, որ գինիները մտածված են, որպես «հումորային նվեր» և չպետք է վիրավորեն որևէ մեկին: