Աֆղանստանում ՆԱՏՕ-ի 3 զինվոր է զոհվել

20:09 • 11.08.13

Աֆղանստանի արևելքում ապստամբների հարձակման հետևանքով ՆԱՏՕ-ի երեք զինվոր է զոհվել, ովքեր ծառայում էին ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող Միջազգային անվտանգության աջակից ուժերում (ԻՍԱՖ), հայտնում է BBC-ն՝ տեղի պաշտոնյաներին հղումով:

Միջադեպը տեղի է ունեցել Պակիստանի հետ սահմանային Պակտիա նահանգում:


Հաղորդվում է, որ այս տարի Աֆղանստանում ավելի քան 100 արտասահմանցի զինվոր է զոհվել, որոնցից շուրջ 80-ը՝ ԱՄՆ քաղաքացիներ են:


ԻՍԱՖ-ի ներկայիս զինուժը բաղկացած է 50 պետություններից, որոնց մեծամասնությունը ԱՄՆ-ից են: