Օբաման արձակուրդը կանցկացնի Մարտաս-Վինյարդ կղզում
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման մեկնել է ԱՄՆ-ի արևելյան ափին գտնվող Մարտաս-Վինյարդ կղզի, հայտնում է Взгляд-ը՝ Սպիտակ տանը հղումով։
Օբաման իր արձակուրդն այս կղզում անցկացրել է նաև իր նախագահման առաջին երեք տարիներին։
Նախագահին ուղեկցում է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը, ինչպես նաև Գլխավոր շտաբի ներկայացուցիչը, որի պարտականությունների մեջ է մտնում իրազեկել նախագահին աշխարհում և երկրում տիրող իրադարձությունների մասին։
Օբաման արձակուրդից կվերադառնա օգոստոսի 18-ին։











