ՃՈ–ն Սամվել Ալեքսանյանի քրոջ որդուն խախտման համար տուգանել է 200.000 դրամով

22:55 • 11.08.13

Ճանապարհային ոստիկանությունը օրինական «կանգ առ» հրահանգին չենթարկվելու համար հետապնդել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդուն` 28-ամյա Վարդան Հովհաննիսյանին, տեղեկացնում է Shamshyan.com–ը։


ՃՈ աշխատակիցները, երբ նկատել են, որ «Պորշ Կայեն» մակնիշի 06 ԼՍ 006 համարանիշի ավտոմեքենայի վարորդը խախտում է ճանապարհային երթեւեկության կանոնները, բարձրախոսով հրահանգել են, որպեսզի կանգնի:


Սակայն նա, չենթարկվելով ՃՈ տեսուչի օրինական հրահանգին, դիմել է փախուստի: Որոշ ժամանակ վարորդը չի իջել ավտոմեքենայից, սակայն քիչ անց, նկատելով, որ ՃՈ լրացուցիչ ուժեր են ժամանում դեպքի վայր, իջել է ավտոմեքենայից, ներկայացրել վարորդական իրավունքի վկայականը, որից հետո ՃՈ աշխատակցի կողմից ենթարկվել վարչական պատասխանատվության` 200.000 դրամի չափով:

Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ։