ԱՄՆ-ում բողոքի ակցիա է սկսվել ոստիկանության կողմից նկարչի սպանությունից հետո

13:28 • 11.08.13

Ամերիկյան Մայամի քաղաքում հարյուրավոր մարդիկ շաբաթ օրը մասնակցել են իրավապահների դաժան գործողությունների դեմ բողոքի ակցիային: Ակցիայի պատճառը 18-ամյա Իսրայել Էրնանդես-Լաչի մահն է եղել. նա մահացել է, երբ ոստիկանը նրա հանդեպ էլեկտրաշոկ է կիրառել, գրում է Взгляд-ը:

 

Կոլումբիայից երիտասարդը գրավել էր իրավապահ մարմինների ուշադրությունը երեքշաբթի օրը, երբ փորձել էր լքված փոքրիկ ռեստորանի պատին նկարել: Ոստիկանները փորձել էին նրան ձերբակալել և փախուստի ընթացքում էլեկտրաշոկ կիրառել, ինչից հետո տղան կորցրել էր գիտակցությունը և շուտով մահացել:

 

Մայամիում Էրնանդես-Լաչին ճանաչում էին որպես սկսնակ նկարիչ, նրա աշխատանքներից մի քանիսը ցուցադրվել են տարբեր ցուցասրահներում: Բողոքի ընթացքում տղայի հայրը ոստիկանության գործողությունները որակել է որպես «բարբարոսություն» և «երիտասարդ նկարչի և լուսանկարչի սպանություն»: