Երևանում կանխվել է 49-ամյա կնոջ ինքնասպանության փորձը

12:33 • 11.08.13

Լուսանկարը Shamshyan.com–ի


Երևանում այսօր ոստիկանները կանխել են 49-ամյա մի կնոջ ինքնասպանության փորձը, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։


Ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ մի կին փորձում է ցած նետվել Կիևյան կամրջից՝ պատճառաբանելով, որ հոգնել է ամեն ինչից:


Տեղում ոստիկանության Կենտրոն բաժանմունքի հերթապահները ռադիոկապով կապվում են Կիևյան փողոցում ծառայություն իրականացնող ՃՈ տեսուչների հետ, ովքեր էլ մոտենալով կնոջը, մոտ 30 րոպե փորձում են նրան համոզել, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին։


Ի վերջո, ոստիկաններին հաջողվում է կնոջը համոզել և իրենց ծառայողական ավտոմեքենայով նրան տեղափոխում են ոստիկանության Մաշտոցի բաժին:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։