Սիրիայում ավիահարվածների հետևանքով 30 մարդ է զոհվել
Սիրիայի Լաթակիա շրջանում և Ռաքա քաղաքում կառավարական զորքերի ավիահարվածների հետևանքով օգոստոսի 10-ին ավելի քան 30 մարդ է զոհվել, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։
Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան խմբի տվյալներով՝ զոհվածների թվում են առնվազն 7 երեխա։
Ռաքայում հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 13 քաղաքացիական անձ։ Լաթակիայում զոհվել է 20 մարդ, որոնցից առնվազն 6-ը եղել են սիրիացի ապստամբներ և ևս 4-ը՝ նրանց օգնող արտերկրացիներ։
Ըստ իրավապաշտպանների՝ հարվածներն ուղղված են եղել «Իրաքի իսլամական պետություն և Լևանտ» իսլամիստական խմբավորման դեմ, որը ղեկավարում են Ռաքայի մեծ մասը՝ նահանգի միակ վարչական կենտրոնը, որն այժմ գտնվում է ապստամբների ձեռքում։










