Թուրքիայի իշխող կուսակցության գրասենյակի հարևանությամբ պայթյուն է որոտացել

15:00 • 11.08.13

Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության Ստամբուլի գրասենյակի մոտ պայթյուն է որոտացել, գրում է Взгляд-ը՝ DHA գործակալությանը հղումով: Փողոցը պատվել է ծխով, գրասենյակում և հարևանությամբ գտնվող մի քանի շինություններում կոտրվել են ապակիները:

 

Մոտակայքում գտնվող մարդկանց մոտ խուճապ է սկսվել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Պայթյունի հետևանքով զոհեր չեն գրանցվել:

 

Այս տարվա մարտին Անկարայում գտնվող իշխող կուսակցության գրասենյակի մոտ նույնպես պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով 1 մարդ էր զոհվել: Այդ ժամանակ պայթյունի պատասխանատվությունը ստանձնել էր ծայրահեղական «Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն-ճակատը»: