Չինաստանին է մոտենում «Յուտոր» թայֆունը. հայտարարվել է վտանգի «դեղին» մակարդակ
Չինաստանում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված՝ Ծովում եղանակային պայմանները կանխատեսելու Չինաստանի պետական կենտրոնի հաղորդմամբ. Չինաստանին է մոտենում «Յուտոր» թայֆունը, գրում է ИТАР-ТАСС-ը:
Ըստ նախնական գնահատականների՝ «Յուտորը» երեքշաբթի օրը կհասնի Գուանդուն նահանգ: Հարավչինական ծովի արևելյան և հյուսիսային հատվածներում ալիքների բարձրությունը կարող է հասնել 8 մետրի, իսկ Գուանդունի ափին՝ 1,5 – 2,5 մետրի:
Այդ պատճառով չինական կենտրոնը խորհուրդ է տվել նավապետերին վերադառնալ նավահանգիստ:
Չինաստանում ընդունված է բնական աղետների նախազգուշացման քառաստիճան համակարգ, որտեղ վտանգի մակարդակը նշվում է կապույտ, դեղին, նարնջագույն և կարմիր գույներով:










