Իրանում փոխնախագահ է նշանակվել կին քաղաքական գործիչ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշանակել է երկրի երկու փոխնախագահներին, որոնցից մեկը՝ իրավական հարցերով փոխնախագահը, կին է՝ ի դեմս Էլհամ Ամինզադեի: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ FM»-ը:
Երևույթն աննախադեպ է Իրանի համար, երբ կին քաղաքական գործիչը նման բարձր պաշտոն է զբաղեցնում:
Ամինզադեն Գլազգոյի համալսարանի իրավագիտության դոկտոր է, պաշտոններ է զբաղեցրել Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտներում:










