Նյու Յորքում տղամարդը 29 անգամ ձերբակալվել է գնացքներ և ավտոբուսներ առևանգելու համար

08:49 • 12.08.13

Դարիուս ՄքՔոլումը կարող է բացատրել Նյու Յորքի (ԱՄՆ) տրանսպորտային համակարգի ողջ բարդ աշխատանքը փորձառու կոնդուկտորի ճշգրտությամբ: Նա գիտի մետրոյի քարտեզը, բոլոր կանգառները, գծերը, գնացքները: Այս համակարգում աշխատելու փոխարեն այս մոլուցքը նրա մոտ այլ կերպ է արտահայտվել:

 

29 անգամ՝ սկսած երիտասարդ տարիներից, նա ձերբակալվել է մետրոյի գնացքներ և ավտոբուսներ առևանգելու, համազգեստ կրելու համար՝ խաբելու, թե ինքը կոնդուկտոր է, կամ մեկ այլ աշխատող, գրում է Associated Press-ը:

 

«Ես միշտ սիրել եմ գնացքները: Մինչև 8 տարեկանն ամբողջովին սովորել և հիշում էի մետրոյի քարտեզը: Մարդիկ ինձ զանգում էին և հարցնում՝ ինչպես հասնել որոշակի տեղ»,- պատմել է 49-ամյա ՄքՔոլումը, ով իր կյանքի գրեթե մեկ երրորդը ճաղերի ետևում է անցկացրել:

 

: