Կոլումբիայում բեռնատարը մխրճվել է ցուցարարների ամբոխի մեջ
Կոլումբիայում 7 մարդ զոհվել և 10-ը վիրավորվել է ցուցարարների ամբոխի մեջ մխրճված բեռնատարի հարվածի հետևանքով, տեղեկացնում է Взгляд-ը։
Նախնական տվյալներով՝ ցույցը կազմակերպել են հանքափորները, որոնք արդեն մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիաներ են իրականացնում։ Նրանք հարձակվել են մեքենայի վրա, որի վարորդը փորձել է հեռանալ՝ սեղմելով գազի ոտնակը։ Արդյունքում նա մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ։
Վարորդը ձերբակալվել է։ Ակցիայի ընթացքում նրա կյանքին վտանգ է սպառնացել, քանի որ ցույցին մասնակցել է մոտ 200 մարդ, որոնք կարող էին հաշվեհարդար տեսնել նրա հետ։
Վերջին ամսվա ընթացքում տարբեր շրջաններում առանց արտոնագրի աշխատող հանքափորների ցույցեր են տեղի ունենում։










