Եգիպտոսը հետաձգել է Մուրսիի աջակիցների ցույցը ցրելու որոշումը
Եգիպտոսի ոստիկանությունը հետաձգել է երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի աջակիցների ճամբարները ցրելու որոշումը՝ «արյունահեղությունից» խուսափելու նպատակով, հաղորդում է Associated Press-ը:
Այս որոշումն ընդունվել է, երբ ցուցարարների ճամբարները ցրելու նախագծի մասին տեղեկատվությունը հայտնվել է ԶԼՄ-ներում:
Անվտանգության ուժերը պլանավորել էին շրջափակել Կահիրեի ցույցի մասնակիցների ճամբարները երկուշաբթի վաղ առավոտյան:










